Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին

Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին 
տիեզերական ժողովի 1700-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո  Հունաց պատրիարքը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է 2025 թվականին այցելել Թուրքիա՝ մասնակցելու Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Dailysabah-ը՝ հղում անելով Պոլսո  Հունաց պատրիարք Բարդուղիմեոսին։

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է միասին տոնել այս կարևոր տարեդարձը»,- ասել է նա:  

Նրա խոսքով՝ այժմ ստեղծվում է կոմիտե՝ կազմակերպելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի  այցը Թուրքիա, և Վատիկանը շուտով կապ կհաստատի Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցով։

Նիկեայի 1-ին տիեզերական ժողովը գումարվել է 325 թվականին Հռոմի Կոստանդին կայսեր կողմից Նիկեայում (խմբ. այժմ՝ Թուրքիայի Բուրսա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Իզնիկ քաղաքը) և դարձել է առաջին Տիեզերական ժողովը քրիստոնեության պատմության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am