Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք 
մատակարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու քաղաքացիների և երեք ռուսական ընկերությունների նկատմամբ՝  համարելով, որ նրանք ներգրավված են ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենքի մատակարարման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության հայտարարությունում։

 Վաշինգտոնի տուգանքներին են ենթարկվել Ռաֆայել Ղազարյանը և նրա հետ կապված «Տրանս կապիտալ» ու «Ռաֆորտ» ընկերությունները, ինչպես նաև Ալեքսեյ Բուդնևը և նրան պատկանող «Տեխնոլոգիա» ընկերությունը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության վարկածով՝ Ղազարյանը որպես միջնորդ է հանդես եկել Ռուսաստանի պաշտոնյաների և Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևի միջև, որը բանակցություններ է վարել Փհենյանի հետ Մոսկվայի համար սպառազինություն գնելու շուրջ։ Ղազարյանը գործարքներ իրականացնելու համար օգտագործել է «Տրանս կապիտալ» ՍՊԸ-ն։ Մկրտիչևն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ներառվել է 2023 թ. մարտին։ Իսկ Բուդնևն օգնել է Ռուսաստան մատակարարել ՌԴ-ի բանակի կարիքների համար ռազմական կապի միջոցներ, որոնք, ենթադրաբար, արտադրվել են Հյուսիսային Կորեայում, նշել են ֆինանսների նախարարությունում։

Պատժամիջոցները ենթադրում են ունեցվածքի և ակտիվների արգելափակում ԱՄՆ-ի տարածքում։ Բացի այդ, Միացյալ Նահանգներում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների ցանկում նշված անձանց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am