Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գավառ համայնքում բացվել է հողի և ջրի հետազոտության լաբորատորիա

Գավառ համայնքում բացվել է հողի և ջրի հետազոտության լաբորատորիա

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում արդեն բացվել և գործում է հողի և ջրի հետազոտության լաբորատորիա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այն գտնվում է Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ-3 հասցեում, մշակույթի տան առաջին հարկում։

Լաբորատորիայի գործունեության շնորհիվ արդեն Գավառ համայնքի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքների հողօգտագործողներն այսուհետ կարող են հետազոտության միջոցով իմանալ, թե որ սննդատարրն է հողի բաղադրության մեջ ավելի կամ պակաս, ինչպիսին է ոռոգման ջրի որակը։

Լաբորատորիան հիմնվել է Գավառի համայնքապետարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի և «Սևանա լճի պահպանություն» ծրագրի աջակցությամբ։ Նույն ծրագրի բաղադրիչ է նաև օրգանական պարարտանյութերի արտադրության և օգտագործման արդյունավետության ներկայացումը տեղի ֆերմերներին։ Հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի և առվույտի մշակմամբ զբաղվող Համլետ Պետրոսյանը կարևորում է Գավառում լաբորատորիայի գործարկումը։ Մինչև այս նա հողի բաղադրությունը ստուգել է մայրաքաղաքի լաբորատորիաներում, իսկ այսուհետ նա ու մյուս ֆերմերները  հնարավորություն ունեն՝ տեղում ստուգելու հողի բաղադրությունը և կիրառելու հողին անհրաժեշտ սննդատարրերով հագեցած  պարարտանյութ։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացվել է լաբորատորիայի աշխատակցի վերապատրաստում, առաջիկայում նախատեսվում է նաև սարքերի համալրում։ Լաբորատորիայի հետագա գործարկումն իրականացնելու է Գավառի համայնքապետարանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am