Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

 Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել  է խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։

Սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 154 միլիոն 188 հազար դրամ, որից 107 միլիոն 931 հազար 600 դրամը հատկացրել է  ՀՀ կառավարությունը, 46 միլիոն 256 հազար 400 դրամը Մարտունու համայնքապետարանը։

Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 855 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի սկզբից ու ավարտվել նույն տարվա  վերջերին։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 9500 մետր երկարության խմելու ջրատար, ինչի շնորհիվ  600 տնտեսությունների խմելու ջուրը մատակարարվում է  անկորուստ ու մաքուր վիճակում։

Ծրագրի կապալառուն է «Նավասարդ Շինարար» ՍՊԸ-ն։

 Ձորագյուղի «Գրեր» թաղամասի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 633 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում  Ձորագյուղի «Գրեր» թաղամասում ոռոգման ջրատար է  կառուցվել  երկաթբետոնյա կիսախողովակներով, 1608 մետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբեր ամսից և ավարտվել նույն տարվա վերջերին։ Ծրագրի իրականացման շնորհիվ այս ոռոգման շրջանից  50 հեկտար տնամերձերում  ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։ Ծրագրից կօգտվի շուրջ 300 տնտեսություն։

Աշխատանքներն իրականացրել են «Ա Գ շին» ՍՊԸ շինարարները։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am