Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր

Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում 
համագործակցության փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փաստաթուղթ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի՝ Անկարայում դեմ առ դեմ և ընդլայնված կազմերով  բանակցություններից հետո երկրների ղեկավարների ներկայությամբ Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միջև ստորագրվել է «Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»։

Թուրքիայի անունից հուշագիրը ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, իսկ Վրաստանի անունից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am