Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամը դարձել է Ղազախստանի ակումբային առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամը դարձել է Ղազախստանի ակումբային առաջնության 
չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը դարձել Ղազախստանի ակումբային առաջնության հաղթող:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը «Թուրանի» կազմում մասնակցել է Ղազախստանի կանանց առաջնության եզրափակիչ շարքի վերջին հանդիպմանը: «Թուրան»-ը 70:62 առավելության հասնելով «Ակտոբե»-ի նկատմամբ` դարձել է Ղազախստանի առաջնության չեմպիոն:

Մանուչարյանը վաստակել է 23 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Հայազգի բասկետբոլիստը նաև ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողների հնգյակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am