Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց  8-րդ 
հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում, հաղթեց Շվեյցարիան, որը ներկայացրեց Նեմոն «The Code» երգով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն 2 միավոր ստացավ Լյուքսեմբուրգից, 8-ական միավորներ՝ Սան Մարինոյից, Ալբանիայից, Պորտուգալիայից, 6-ական միավորներ՝ Չեխիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, 3-ական միավորներ՝ Դանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, 7-ական միավորներ՝ Նորվեգիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Լատվիայից, 4-ական  միավորներ՝ Շվեյցարիայից, Հունաստանից, 5 միավոր՝ Իսլանդիայից:

Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Ժակո» երգով վաստակեց 183 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը:

Հայաստանը 12 միավորը շնորհեց Ֆրանսիային:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան,  Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ավստրիան:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են:

«Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am