Տեսանյութ

COP17-ի Կանաչ գոտին 12 օրվա ընթացքում ընդունել է 50 հազարից ավելի այցելուի

1 րոպեի ընթերցում

COP17-ի Կանաչ գոտին հոկտեմբերի 19-30-ն ընդունել է 50 հազարից ավելի այցելուի։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Կանաչ գոտու նախագծման և կազմակերպչական աշխատանքներն իրականացրած Background Production-ի հիմնադիր-տնօրեն Վազգեն Պողոսյանը։

«Կանաչ գոտում 100-ից ավելի տաղավարներ են ներկայացված եղել։ Ներկայացվածություն են ունեցել Հայաստանի մարզերը, պետական գերատեսչությունները, բիզնես ընկերությունները, բնապահպանական կառույցները։ Նաև 30-ից ավելի մշակութային տաղավարներ ենք ունեցել, 100-ից ավելի տարբեր երաժշտական խմբեր էլ այս օրերի ընթացքում ելույթներով են հանդես եկել։ Կանաչ գոտին 12 օրում ընդունել է 50 հազարից ավելի այցելուի։ Բավականին շատ դպրոցականներ և ուսանողներ են այցելել Կանաչ գոտի։ Նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելել և շրջել տաղավարներով։ COP17 համաժողովի ընթացքում Կանաչ գոտու գործունեությունը կարելի է համարել ստացված՝ հաշվի առնելով այցելությունների բարձր ցուցանիշները և կատարված աշխատանքները»,- ասել է Վազգեն Պողոսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում