Տեսանյութ

Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու նիստն ընդմիջվել է 30 րոպեով ավագանու իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև սկսված ծեծկռտուքի պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո։

Սուրեն Գրիգորյանն արձագանքում էր ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հայտարարություններին, որոնք Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեղադրում էին հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության մանդատները գողանալու մեջ։ 

«Ասում են, թե մենք մանդատները գողացել ենք։ Դուք ի՞նչ մանդատ եք ունեցել, որ մենք էլ գողացել ենք։ Սահմանադրական դատարանում կքննարկվի, կորոշվի, բայց դուք այդ քվեն ու լեգիտիմությունը չունեք, որ մի հատ էլ դա ձեզանից գողանան»,- հայտարարեց Գրիգորյանը, որից հետո դահլիճում լարվածություն սկսվեց։

Նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկի միջև լեզվակռիվ սկսվեց, որից հետո էլ դահլիճում ծեծկռտուք սկսվեց ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների անդամների միջև։ 

Արմեն Փամբուխչյանը հայտարարեց նիստը 30 րոպեով ընդմիջելու մասին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում