1 րոպեի ընթերցում
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ժանետ Ռուբիոյի հետ ժամանեց Հայաստան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա կինը՝ Գոհար Աբաջյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում կունենան, որից հետո կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։
Ոչ հայկական, ոչ ամերիկյան կողմը ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դեռ չեն հրապարակել։
Փաստաթղթի ստորագրումից հետո Միրզոյանն ու Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։