1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի մասին նախարարը տեղեկացրել է սոցիալական ցացերում կատարած գրառման միջոցով։
«Փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,– գրել է Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։