Տեսանյութ

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակներ

1 րոպեի ընթերցում

Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ պիլոտային ծրագրի շրջանակում վեց կանգառասրահ կահավորված է այս սարքավորումներով և որոշակի ժամանակաշրջան արդեն աշխատում են:

«Այս պահին ունենք ծրագրի ընդլայնման ևս մեկ փուլ. 30 սարքավորում արդեն իսկ ներկրված է Հայաստան, առաջիկայում իրականացվելու են տեղադրման նախապատրաստական աշխատանքները»,-նշեց Մանուկյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հարցին, թե  էլեկտրոնային չվացուցակների տված տեղեկատվությունը ինչքանով է համապատասխանում իրականության, կան արդյո՞ք շեղումներ, Մանուկյանը պատասխանեց, որ  տվյալ պահին կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվությունը փոխկապակցված է Yandex հարթակի հետ:

«Ունենք բողոքներ, որոշ դեպքերում որոշակի շեղումներ առաջացել են: Այս պահին ևս մեկ այլընտրանքային՝ 2GIS հարթակի միջոցով ենք փորձարկում իրականացնում, կընտրենք ճշգրիտ տարբերակը»,-ասաց Սարգիս Մանուկյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում