1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում մասնակցում է պատարագի, որը մատուցում է նույն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարգալույծ էր հռչակել Տեր Արամ քահանա Ասատրյանին։ Արձագանքելով իրեն կարգալույծ հռչակելու որոշմանը՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարել էր, որ չի ընդունում այդ որոշումը և հոկտեմբերի 26-ին պատարագ էր հրավիրել Հովհաննավանքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի հրավիրած պատարագին։
Հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հովհաննավանքի պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ազատագրելու գործնական փուլի մեկնարկն է»։