1 րոպեի ընթերցում
Վարչապետը Հանրային Խորհրդի անդամների հետ այցելել է Կիրանց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել
է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Վարչապետը և Հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի
Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական
սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են
իրականացված աշխատանքները:
Հաջորդ կանգառը եղել է Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց
հիմնական դպրոցում: Շրջայցի ընթացքում ՀԽ անդամները ծանոթացել են
արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված
պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737
մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20
երեխայի համար:
Այնուհետև վարչապետը և ՀԽ անդամները ծանոթացել են Կիրանցի Սուրբ
Երրորդություն եկեղեցու վերականգման աշխատանքներին:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ։ Վերականգնման
աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025թ.
դեկտեմբերին: