Տեսանյութ

Ավելի քան 2 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ընդմիջումից հետո շարունակվում է

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում ավելի քան 2 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումը որոշ ժամանակով ընդմիջվել էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ հանդիպումը կրկին վերսկսվել է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Աիլիևի հանդիպումը կայանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբի էր ժամանել հուլիսի 9-ին։ ՀՀ վարչապետը նույն օրը հանդիպել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում