1 րոպեի ընթերցում
Չինաստանի զբոսաշրջային Ցյանսի քաղաքում մայիսի 4-ին գետում չորս նավ է շրջվել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Եվս 70 մարդ վիրավորվել է, 4 հոգի չի տուժել։ Զբոսաշրջային նավերը շրջվել էին ուժգին քամիների հետևանքով, 84 մարդ հայտնվել էր գետում։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրահանգել է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին։ Նա նշել է, որ երկրի մի շարք նահանգներում վերջերս նման միջադեպեր են տեղի ունեցել, և տեղական իշանություններին ու համապատասխան վարչություններին հորդորել է միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար։
Կարդացեք հոդվածը` Русский