1 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովում մարտի 4-ին մեկնարկեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ն կքննարկի «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։
Ժամը 16:30-ին պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։
Մարտի 4-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։