Նիդերլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել էՀայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 12-ին առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել էր Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հայերեն العربية English Русский