Փաստ մեկնաբանությամբ

ԱՄՆ-ն փորձում է քրդերի միջոցով իր ձեռքում պահել Սիրիայի նավթահանքերը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն փորձում է քրդերի միջոցով իր ձեռքում պահել Սիրիայի նավթահանքերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն շարունակելու է իր ձեռքում պահել նավթի հանքերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից դեպի արևելք և որտեղ հիմնականում բնակվում են քրդերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

«Ամերիկացիները պահելու են իրենց ձեռքում այդ նավթահորերը: Մոտավոր հաշվարկներով ամերիկացիները ամսական 30 միլիոն դոլարի շահ են ստանում այնտեղից: Ինչպես հայտարարում են ամերիկացիները՝ նավթի շահույթը գնում է քրդերին օգնելուն, բայց նավթը պետք է դուրս բերվի ու հիմնականում դուրս է բերվում Թուրքիայի տարածքով և վաճառվում»,- ասաց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով քրդերի խնդրին՝ արևելագետը նշեց, որ թուրքերը և ամերիկացիները, հավանական է, եկել են համաձայնության, որ պետք է հնարավորինս քրդերին հեռացնել թուրք-սիրիական սահմանից, ինչը Թուրքիայի վաղեմի պահանջն է:

«Ամերիկացիները այդ առաջարկին կողմ են, որովհետև նրանք հնարավորություն են ստանում քրդերի վրա հիմնվելով ստեղծել փոքր պետություն կամ ինքնավար միավորում, որը կգտնվի ամերիկացիների վերահսկողության ներքո, և նրանք հնարավորություն կունենան օգտագործել այդ հանքերը նաև հետագայում: Թուրքիայի շահերից բխում է դա, քանի որ Անկարան ուզում է քրդերին հնարավորինս դուրս հանել թուրք-սիրիական սահմանից»,- շեշտեց Սաֆրաստյանը:

Ըստ գիտնականի`ամերիկացիներն իրենց ռազմավարությունը փոխում են և՛ Սիրիայում, և՛ աշխարհում. նրանք անցնում են աշխարհաքաղաքական մոտեցման մի նոր փուլի:

«ԱՄՆ-ն հրաժարվում է դասական աշխարհաքաղաքական մոտեցումներից, որով ազդեցություն է ձեռք բերում տարբեր պետությունների կառավարությունների վրա և այդ պետություններին ստիպում, որ հետևեն իր քաղաքականությանը: Ներկայումս ամերիկացիներն սկսում են ավելի կետային ռազմավարություն իրականացնել` իրենց տեսանկյունից կարևոր կետերն են վերցնում, ինչպես տեղի է ունենում Սիրիայում, իսկ մնացածը նրանց արդեն չի հետաքրքրում: Կարծում եմ, այս նոր ռազմավարությունն իրականացնելու համար նրանք Թուրքիայի կարիքն ունեն»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում