Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա տնտեսական արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները արդարացված են և արդյունավետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությունն իր գործունեության առաջին օրերից սկսած հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը: Ըստ էության, առաջին փուլում այդ ճանապարհով գնալու համար հռչակել ենք երեք հիմնական ուղղություն: Առաջինը` կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը` մենաշնորհների վերացումը և երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողությունները ուղղված են եղել հենց սրան, և կարող ենք արձանագրել, որ 2019 թվականին տնտեսական տարվա արդյունքներով այս մոտեցումը արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի սպասում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ: Այդ փոփոխությունների հիմնական մասը հենց ձևավորվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականից»,- ասաց Փաշինյանը:

Մյուս կողմից, ՀՀ վարչապետը հասկանում է, որ այս երեք գործիքների ներուժը հավերժ չէ և պետք է նոր գործիքակազմ կիրառվի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ:

«Իհարկե, հասկանում ենք, որ այս երեք գործիքները ունեն որոշակի ներուժ և այդ ներուժը հավերժ չէ: Նկատի ունեմ՝ ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական, բայց իրենք իրենցով տնտեսական աճը և աշխուժությունը խթանելու պաշար ունեն և այդ պաշարը ինչ-որ պահի պետք է սպառվի: Հետևաբար, կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար