Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 2019-ի երրորդ եռամսյակում աճել են ինչպես նախորդ տարվա նույն ժամանակի, այնպես էլ 2019-ի երկրորդ եռամսյակի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի շուկայի 3-րդ եռամսյակի հրապարակված վերլուծությունները:

2019 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 47,152 իրավունքի պետական գրանցման գործարքները 2018-ի նույն ժամանակի 40,000 գործարքի համեմատ աճել են 17.9 տոկոսով: 2019 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով։

Այս տարվա երրորդ եռամսյակում ամենաշատ գործարքներ իրականացվել են մայրաքաղաք Երևանում՝ կազմելով ընդհանուր գործարքների 35.3 տոկոսը, այնուհետև Կոտայքում՝ 14.1 տոկոս, Արարատի մարզում՝ 9.6 տոկոս:

Երևան քաղաքում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 3.0 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 11.5 %-ով: Մարզերի քաղաքային բնակավայրերում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 1.0 %-ով, 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` աճել 16.8 %-ով, իսկ գյուղական բնակավայրերում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.01 %- ով, 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ աճել 25.2 %-ով:

Հայերեն English Русский

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը