Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ակտիվ աշխատում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ակտիվ աշխատում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատում է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեզ համար չափազանց էական, կարևոր ու սուր հարց է վիզաների ազատականացման գործընթացը: Մենք աշխատում ենք, և’ անմիջապես հանձնաժողովի, և’ անդամ պետությունների հետ: Մենք երկկողմ մակարդակում նույնպես շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի կարողանանք մոտեցնել այդ պահը, և ունենալ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը: Երկխոսության գործընթացը դեռ ազատականացումը չէ, բայց շատ էական փուլ է այդ գործընթացն առաջ տանելու համար»,- ասաց Մնացականյանը:

Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար գերակա խնդիրն է հասնել այն շեմին, երբ մենք կկարողանան հայտարարել երկխոսության մեկնարկի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում