Տնտեսություն

Մեր քաղաքական խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելի. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր քաղաքական խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հույս ունի 2020-2022 թվականների հատվածում հասնել 7, 8, 9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ում 2020 թվական պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված դուք կտեսնեք որոշակի պահպանողական մոտեցում, որը մեր քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին կարող է իրականում մի փոքր ավելի ցածր է: Այս տարի մեր ընդունված միջնաժամկետ ծախսերի ծրագրում մենք արձանագրել ենք, որ մեր քաղաքական խնդիրն է արձանագրել և անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, և այդ մոդելն, ըստ էության, արձանագրված է 2020-2022թթ. ժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ հատվածում հասնել, համապատասխանաբար, 7, 8 և 9 տոկոս տնտեսական աճերի: Անկեղծ ասած, սա ես համարում եմ իրատեսական, նաև հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք այսօր մեր տնտեսության մեջ»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը համարում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է տեսնել հիմա արդեն նաև անզեն աչքով:

«ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում: Իհարկե, մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած մենք որոշակիորեն կապիտալ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ մենք ունենք էական և շոշափելի արդեն իսկ փաստացի կապիտալ ծախսերի ծավալի որոշակի աճ»,- մանրամասնեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում