Քաղաքականություն

Աշխաբադում սկսվել Է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Աշխաբադում սկսվել Է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ձեւաչափով պետությունների ղեկավարները կարծարծեն ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, կներկայացնեն ապագա խնդիրների իրենց տեսլականը:

Սպասվում Է, որ խորհրդի ներկայիս նիստի ընթացքում կքննարկվի ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի լիազորությունների ժամկետը եւս երեք տարով երկարաձգելու հարցը: Նաեւ պետք Է լուծվի 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության հարցը: Բացի այդ, կքննարկվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը: Այս կետը նախնական կարգով համաձայնեցված Է. նիստը նախատեսված Է հաջորդ տարվա հոկտեմբերի 16-ին Տաշքենդում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում