Փոխվարչապետը չի կարծում, որ ՌԴ-ից ներկրվող գազի սակագինը կթանկանա ձմեռվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների վերջնական արդյունքի մասին պատկերացում կլինի մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մհեր Գրիգորյանը նշեց հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Հարցը պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում: Յուրաքանչյուր բաղադրիչի քննարկումը բավական ժամանակատար է: Իհարկե, բոլորիս ցանկությունն է օր շուտ հասկանալ սակագնի վերջնական կառուցվածքը: Հավատացնում եմ, որ գործընթացը մենք չենք դանդաղեցնում, ուղղակի ուզում ենք հասնել հիմնային լուծման, որն էլ նշանակում է, որ իրոք ցանկացած բաղադրիչ քննարկվի այնպես, որպեսզի մենք կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե ստանդարտ մեթոդով մեկ կամ երկու տարիների համար, այլ ունենալու հիմնային պայմանավորվածությունը, որը հնարավորություն կտա տնտեսությանը ձևավորել իր սպասումներն ու ներդրումային ծրագրերը: Մինչև տարեվերջ մենք կունենանք արդյունքի մասին վերջնական պատկերացում»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամիսն ստիպված լինեն քննարկում կազմակերպել, և հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է:

«Բանակցություններն ընթանում են կառուցողական ձևաչափով, և չկա որևէ նշան, որ վկայում է այն մասին, թե ժամանակ է անցնում, որից հետո պետք է սակագինը փոխվի: Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին»,- նշեց նա:

Հայերեն Русский

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը