Տիգրան Սարգսյանը համոզված է՝ ԵԱՏՄ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր հարթակ կդառնա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ կդառնա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այս մասին ասաց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովի ընթացքում ունեցած ելույթում: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Երևանում անցկացվող համաժողովի թեման հետաքրքիր է, հարցերը շատ են.

«Տրանսպորտի և լոգիստիկայի կապը Եվրասիական տնտեսական միության համար հատուկ նշանակություն ունի: Միության անդամ երկրների ղեկավարների կողմից մեր առջև դրված է ամբիցիոզ առաջադրանք՝ մինչև 2025 թվականը հանել բոլոր տրանսպորտային փոխադրումների համար առկա սահմանափակումները: Այս առաջադրանքը կատարելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին երկու ճանապարհային քարտեզ է ընդունել: Աստիճանաբար ներդաշնակեցվում են օրենսդրությունները: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքն ամրապնդել է տրանսպորտի և լոգիստիկայի համար կարևոր մեխանիզմներ, ինչպիսիք են էլեկտրոնային տրանզիտը, էլեկտրոնային հայտարարագրումը, ավտոմատ գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեր առջև կանգնած են նաև բարդ առաջադրանքներ՝ կապված տրանսպորտային ենթակառուցվածքների ինտելեկտուալ կառավարման համակարգի ներդրման հետ, ինչը լուրջ ներդրումներ է պահանջում: Հիմնական գլոբալ մարտահրավերը, որ ծառացած է մեր առջև, այն է, որ ժամանակակից թվային հարթակները և էկոհամակարգերը փոխում են աշխատանքի բաժանման միջազգային տրամաբանությունը: Դրանք սպանում են միջնորդներին, հրաժարվում են հին գործառույթներից, առաջարկում են որակյալ ծառայություններ, այդ թվում՝ պետական, որոնք արագացնում են շարժը և կրճատում են ապրանքների տեղափոխման ծախսերը»,- նշեց Սարգսյանը:

Հայերեն

Փարիզի մի շարք շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

COP17. ՊԵԿ կրթական ծրագրերում կարևորվում են նաև բնապահպանական հարցերը

Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը