Տնտեսություն

Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն, իսկ Կալիֆոռնիայում հայ համայնքի գոյությունը մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որ Հայաստանի հետ պետք է աշխատեն՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում գործարար համաժողովին իր ելույթում:

«Մենք հոյակապ հնարավորություն ենք տեսնում՝ մտնելու Կալիֆոռնիայի հսկայական առևտրի և ներդրումների պոտենցիալի մեջ: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած սեկտորներից են: Միևնույն ժամանակ կան տարածքներ, որտեղ Կալիֆոռնիան պահում է գլոբալ ղեկավարությունն արդեն շատ տասնամյակներ: Ինչպես տեսնում ենք՝ կա նպաստավոր հիմք ՝ գործարար նախաձեռնություններին միանալու համար »,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայկական եռանդուն համայնքի գոյությունը, որը կապում է երկրները, մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որն ապացուցում է, որը պետք է աշխատել միասին՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները՝ Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում