Մշակույթ

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

2 րոպեի ընթերցում

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 6-ից 7-ը ՌումինիայիԳեորգեն(պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում ներկա է գտնվել Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկմանը: Փառատոնը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ` Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Հարգիտայի նահանգային խորհրդի ջանքերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանությունից, փառատոնի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, մասնավորապես, նշել է. «Կարևորելով տարածաշրջանի հայկական համայնքների ցանկությունը վերգտնել իրենց հայկակական արմատները` վերահաստատում եմ դեսպանության պատրաստակամությունն աջակցելու պատմական Հայրենիքի հետ կրթական և մշակութային կապեր հաստատելու գործին»:

Բարձր գնահատելով այն աջակցությունը, որ համայնքները վայելում են տեղական և նահանգային իշխանությունների կողմից` դեսպանը հույս է հայտնել, որ Հարգիտա նահանգի պատվիրակության ծրագրվող այցը Հայաստան նոր էջ կբացի այդ հարաբերություններում:

Հայկական արվեստի փառատոնի շրջանակներում բացվել էԿոմիտասվարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:

Միջոցառման ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ ցուցաբերած աջակցության և PaulKerestes-ին (Jecinci) նկարի գունավորման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում