Հունվար-հուլիս ամիսներին արտահանումն աճել է 3%-ով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.3%-ով, ընդ որում՝ արտահանումն աճել է 3%-ով, իսկ ներմուծումը՝ 1.9%-ով։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին նշված է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների վերաբերյալ հաշվետվությունում։ Հատկանշական է, որ Հայաստանից արտահանումը 2019 թվականի հուլիսին հունիս ամսվա նկատմամբ աճել է 6.8%-ով, իսկ ներմուծումը՝ 6.5%-ով։

Հատկանշական է, որ արտահանման աճի տեմպը նախորդ ամսվա համեմատ արագացել է, մասնավորապես, եթե 2019 թվականի հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ արտահանումն աճել էր ընդամենը 1.2%-ով, արդեն 2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ արտահանման աճը կազմել է 19.5%։

2019-ի հունվար-հուլիսի դրությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.9%, որից 27.5%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմում է ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 21.8%-ը։ Խոշոր մասնաբաժին ունի նաև Չինաստանը՝ 11.9% և Շվեյցարիան՝ 6.4%։

2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները ավելացել են 10%-ով, իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 22.7%-ով, այլ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները ավելացել են 17.9%-ով։

ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները հիմնականում աճել են, բացառությամբ՝ Ղազախստանի և Ուզբեկստանի։ 9.4%-ով աճել է ՌԴ արտահանվող ապրանքների ծավալը։

Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա հունվար-հուլիսին ավելացել է դեպի Իտալիա և Նիդերլանդներ արտահանվող ապրանքերի ծավալները համապատախանաբար՝ 23.2%-ով և 40.3%-ով, սակայն կրճատվել է դեպի Բելգիա, Բուլղարիա և Գերմանիա արտահանումը։

Կտրուկ աճել է արտահանումը դեպի Չինաստան՝ 72.6%, ինչպես նաև դեպի Շվեյցարիա՝ 25.3%-ով և Իրաք՝ 25.5%-ով։ Արտահանվող ապրանքների ծավալները նվազել են դեպի ԱՄՆ, ԱՄԷ և Իրան։

Նշված ժամանակահատվածում 38.8%-ով աճ է գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր ապրանքախմբի արտահանման ծավալը, ինչպես նաև 10.3%-ով աճել են պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալները, և միևնույն ժամանակ 4.4%-ով նվազել է հանքահումքային արտադրանքի արտահանումը, և 23.2%-ով՝ մանածագործական իրերինը։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ