Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը, ինչպես անցած տարի, այնպես էլ՝ ընթացիկ տարում գրանցել է Հայաստանը՝ 6.8 տոկոս, այնուհետև Ղրղզստանը՝ 6.4 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 2.1 տոկոսով, որի գծով ամենից բարձր աճը նկատվել է Ղազախստանում՝ 11.7 տոկոս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացառությամբ արտաքին և փոխադարձ առևտրի, մնացած ցուցանիշների գծով ԵԱՏՄ-ում աճ է գրանցվել։

Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով՝ կազմելով 685.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,4% է, Ղազախստանինը՝ 6,5%, Բելառուսինը՝ 4,5%, իսկ Հայաստանի և Ղրղզստանի մասնաբաժինն առանձին-առանձին՝ 0,3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 62 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ նվազել է 0.6 տոկոսային կետով։

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 2.8 տոկոսով, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում՝ 5.6 տոկոս։ Հայաստանի գյուղոլորտի տվյալները ներկայացված են առաջին կիսամյակի տվյալներով, որոնց համաձայն անկումը կազմել է 6.5 տոկոս։

Դիտարկվող ժամանակահատվածում Միության ներսում շինարարության ծավալներն աճել են 0.8 տոկոսով, սակայն Ղրղզստանում և Հայաստանում նկատվել է ոլորտի անկում համապատասխանաբար 0.4 և 16.3 տոկոսներով։

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2 տոկոսով, որի գծով ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում՝ 8.2 տոկոս, ապա Ղազախստանում՝ 5.4 տոկոս։

Ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները ևս աճել են՝ համապատասխանաբար 6.6 և 1.2 տոկոսներով։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 5.4 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները կրճատվել են 2.2 տոկոսով։ Արտաքին առևտրի ծավալների աճ է գրանցվել Միության անդամ երկրներից միայն Հայաստանում և Բելառուսում, իսկ փոխադարձ առևտրի ծավալներն աճել են միայն Ղազախստանում։

ԵԱՏՄ անդամ երկրներից աճ են գրանցել հիմնականում տեքստիլ, տեքստիլ ապրանքներ և կոշկեղեն ապրանքախմբի արտահանումը, որն աճել է 7.1 տոկոսով, իսկ մետաղից և դրանից պատրաստված իրերի ներմուծումն ավելացել է 4.7 տոկոսով։ Արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հանքային ապրանքները (67,8%), իսկ ներմուծման կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցները՝ 43.2 տոկոս, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 18.9 տոկոս, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանքը՝ 12 տոկոս։ 2019 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի արտահանման ապրանքային կառուցվածքում ՀՀ-ից հանքային ապրանքների արտահանումն աճել է 66.5 տոկոսով։

Հայերեն العربية English Русский

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը