Հասարակական

Ամուլսարի հարցով վերջնական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան

1 րոպեի ընթերցում

Ամուլսարի հարցով վերջնական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջնական որոշում դեռևս չկա:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում