Սպորտ

«Ռոմա»-ի պաշտոնական կայքը Մխիթարյանի մասնակցությամբ ֆոտոշարք է հրապարակել

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ի պաշտոնական կայքը Մխիթարյանի մասնակցությամբ ֆոտոշարք է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ֆոտոշարք է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆոտոշարքում ներկայացված են Մխիթարյանի ժամանումը Հռոմի օդանավակայան, նաև կադրեր նրա բուժզննումից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանն «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվելու վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով, սակայն վարձակալության ժամկետի ավարտից հետո «Ռոմա»-ն կկարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Նշվում է, որ «Ռոմա»-ում Մխիթարյանը տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում