Ամուլսարի շահագործումն անհրաժեշտ է՝ մշտադիտարկումներով և խիստ վերահսկողությամբ. երկրաբան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե առողջապահական, թե շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը: Այս մասին մասնագետը խոսեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ ընդգծելով, որ պետք է մշտադիտարկումներով խիստ վերահսկողություն սահմանել, որ որևէ շեղում առանց արձագանքի չմնա: Շեղման արձանագրման պարագայում տույժերը պետք է կրի շահագործող ընկերությունը:

«Լեռնարդյունաբերությունը միշտ տվել է և կտա օգուտներ: Կուզեի, որ հանրապետությունն առավելագույն օգուտներով դուրս գա հանքի շահագործումից և վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,-ասաց Մուխսի-Հովեյանը:

Նա համոզված է, որ սկսած հանքավայրի ուսումնասիրությունից, մինչև շահագործում պետք է իրականացվի՝ կետ առ կետ պահպանելով «Ընդերքի մասին» օրենքի բոլոր դրույթները:

««Լիդիան»-ն «Ընդերքի մասին» օրենքի բոլոր կետերը պահպանել է՝ ուսումնասիրությունից սկսած. դրանք փաստել են փորձաքննությունները ու չնայած դրան, նոր փորձաքննության կարիք առաջացավ («Էլարդ»-ի ուսումնասիրության համար հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար-խմբ.): Ես վստահում եմ փորձագիտական գնահատականներին»,-նշեց երկրաբանը: Նա նկատեց նաև, որ շատ հարուստ լեռնարդյունաբերական ժառանգություն ունի Հայաստանը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով