Հասարակական

Վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին սեպտեմբերի 22-ին հրավիրում է հավաքի

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին սեպտեմբերի 22-ին հրավիրում է հավաքի

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսահեռարձակմամբ դիմեց Լոս Անջելեսի և հարակից շրջանների հայերին՝ հրավիրելով մասնակցել հանդիպմանը:

«Սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրր հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը:

«Այնպես որ, ինձ համար դա սպասված հանդիպում է: Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներ, հույս ունեմ, որ ձեզ համար նույնպես սպասված է: Բոլորիդ սպասում եմ անհամբեր: Հույս ունեմ հաղթական տրամադրությամբ տեսնել այդ հավաքին: Հիշարժան, պատմական իրադարձություն կկերտենք միասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում