Կառավարությունը 2019թ. հաստատել է մարզերում իրականացվելիք 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2019թ. ընթացքում 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է հաստատել, որոնք կիրականացվեն Հայաստանի մարզերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում

«234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր, 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,24 բնակավայրերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- նշել է վարչապետը:

Հայերեն العربية Français Русский

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը