Դեսպան Սմբատյանը հանդիպել է Գերմերսհայմ նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Բարսեղյանը օգոստոսի 5-ին Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Գերմերսհայմ քաղաքի ռազմաբազայում հանդիպում ունեցան ռազմաբազայի հրամանատարական կազմի և նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հրամանատարական կազմի հետ հանդիպմանն ընդգծվեց գերմանական հրամանատարության ներքո ՀՀ խաղաղապահների կողմից իրականացվող ծառայության կարևորությունը։ Գերմանական կողմն առանձնահատուկ արժևորեց հայ խաղաղապահների պատրաստվածության և կարողությունների բարձր մակարդակը։ Իր հերթին, ՀՀ դեսպանն իր գոհունակությունն ու երախտիքն արտահայտեց Գերմանիայի հետ տարիներ շարունակ այս ձևաչափով արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը գրառում կատարեց ռազմակայանի պատվավոր հյուրերի գրքում։

Ռազմաբազայում իրականացված ճանաչողական շրջայցից հետո դեսպան Սմբատյանը ողջույնի խոսք հղեց գերմանական հրամանատարական կազմին և հայ խաղաղապահներին, որում կարևորեց վերջիններիս ներդրումը խաղաղապահ առաքելություններում և ՀՀ միջազգային դրական հեղինակության հետագա բարձրացման և ամրապնդման գործում։

ԳԴՀ Գերմերսհայմ քաղաքում տեղակայված ռազմաօդային բազայում հայ խաղաղապահները նախատեղակայման վարժանքներ են իրականացնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում` միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում Աֆղանստան մեկնելուց առաջ։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել