Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր առաջին պաշտոնական այցը Վրաստան հանդիսանում է ևս մեկ քայլ մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերություններում»,- գրել է Նաղդալյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում