Քաղաքականություն

Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպել է Քվեմո-Քարթլիի նահանգապետի հետ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպել է Քվեմո-Քարթլիի նահանգապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Ռուսթավի քաղաքում հանդիպում ունեցավ Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու (Shota Rekhviashvili) հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը դեսպանը նախ հետաքրքրվել է օրերս մեծ վնասներ հասցրած կարկուտի հետևանքով տուժած Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղին հատկացվող պետական աջակցության գործընթացով և նշեց, որ այդ հարցին ինքն առանձնակի նշանակություն է տալիս, քանի որ գյուղացիները մեծ վնասներ են կրել:

Նահանգապետը նշեց, որ տանիքների վերանորգման համար արդեն օգնություն բաժանվել է և այն դեռ շարունակվում է: Դեսպանը հետաքրքրվեց նաև հայաբնակ գյուղեր տանող Սադախլո-Ախքյորփի ճանապարհի շինարարարական աշխատանքներով, ինչպես նաև Մառնեուլիի շրջանի շուրջ մեկ տասնյակ հայկական գյուղերի բնակիչներին հուզող հարցերով։ Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներս համատեղ այց կատարել կարկուտից տուժած Կարմիր գյուղ և տեղում ծանոթանալ վերականգնման աշխատանքների արդյունքներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում