Քաղաքականություն

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Գայանե Աբրահամյանը

1 րոպեի ընթերցում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Գայանե Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման որոշում է ընդունվել Ազգային ժողովի խորհրդի՝ հուլիսի 13-ին կայացած նիստի ընթացքում:

ԱԺ խորհրդի որոշմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ևս ընդգրկվել է պատվիրակության կազմում:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, սակայն հունիսի 18-ին նա հայտարարեց, որ դադարեցնում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարի լիազորությունները: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ինչն ավելի է մեծացնելու իր ֆիզիկական զբաղվածությունը: Որպես պատճառ Մխիթար Հայրապետյանը նշել էր ծանրաբեռնվածությունը, քանի որ ղեկավարում է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում