Տնտեսություն

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով

1 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էջում ներկայացվել է եվրոպական երկրների 2019 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի տվյալների համադրություն, ըստ որի,Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7,1 տոկոս։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկրորդ հորիզանականում ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճով Հունգարիան է, երրորդը՝ 5 տոկոս աճով Ռումինիան է: ՀՆԱ-ի 4,7 տոկոս աճով չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Լեհաստանը և Վրաստանը:

Ուշադրություն՝ լուրի առաջին պարբերությունը խմբագրվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում