Քաղաքականություն

Ջուդի Չուի լրացումը 1998-ից ի վեր Կոնգրեսի ընդունած առաջին արցախամետ միջոցն է. Եղիսաբեթ Չուլջյան

1 րոպեի ընթերցում

Ջուդի Չուի լրացումը 1998-ից ի վեր Կոնգրեսի ընդունած առաջին արցախամետ միջոցն է. Եղիսաբեթ Չուլջյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե հաշվի չառնենք արտասահմանյան օգնությունը, ԱՄՆ Կոնգրեսն արցախամետ միջոց չի քննարկել և չի ընդունել՝ սկսած 1998 թվականից: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը ՝ մեկնաբանելով Կոնգրեսի անդամ Ջուդի Չուի կողմից Ռոյսի-Էնգելի առաջարկը պաշտպանող լրացման ընդունումը:

Լրացումը հիմնված է դիպուկահարների հետ քաշման,ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման, շփման գծում հրաձգային լոկատորների տեղակայման Ռոյսի-Էնգելի առաջարկի վրա:

«Հայաստանն ու Արցախն աջակցում են առաջարկին, Ադրբեջանը՝ ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Չուլջյանը՝ նշելով, որ լրացումն ընդունվել է՝ չնայած ադրբեջանական լոբբիի ջանքերին:

Այն ողջունել է նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ջուդի Չուին իր սկզբունքային դիրքորոշման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում