Քաղաքականություն

ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ և ՌԴ միջև տարբեր ընկալումներ ունեցող հարցերի քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ և ՌԴ միջև տարբեր ընկալումներ ունեցող հարցերի քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կարող են ծագել տարբեր հարցեր, որոնց քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինի հետ հանդիպմանը` Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի համատեքստում:

Լրագրողի հարցին` թե ինչ մտահոգություններ ունի հայկական կողմը և ինչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանն այս հարցի շուրջ, նախարարը պատասխանեց, որ Հայաստանը և Ռուսաստանը մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու հարուստ օրակարգ:

«Մենք բավարարված ենք այն երկխոսությամբ, որն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ` բազմաթիվ ոլորտներում մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու առումով: Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատականներ ստանալ: Երկու դաշնակիցների միջև այդ հարցերը քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում: Այդ տրամաբանությամբ ենք մենք աշխատում մեր դաշնակցային գործընկերոջ հետ»,- եզրափակեց Մնացականյանը:

ՌԴ դեսպանը հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում