Թունյանը չի հասկանում հարկային բարեփոխումների փաթեթի շուրջ իրենց հետ ինտենսիվ աշխատելու, ապա դեմ քվեարկելու ընդդիմադիրների մոտեցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը չի հասկանում ընդդիմադիր գործընկերների այն մոտեցումը, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ իրենց հետ ինտենսիվ աշխատել են, սակայն պատրաստվում են դեմ քվեարկել: Թունյանը կոչ է անում վերանալ փաթեթում առանձին դետալներից ու դրան նայել գլոբալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

«Այս հարկային օրենսգիրքն ակնհայտորեն շատ ավելի լավն է, քան այն, որը հիմա գործում է: Համոզված եմ, որ դուք իմ կարծիքը կիսում եք: Մենք հիմա ասում ենք՝ եկեք մեկ քայլ առաջ անենք, հետո ավելի գլոբալ փոփոխությունների կգնանք, դուք ասում եք՝ ոչ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում, դեմ ենք: Մի պահ տեսականորեն պատկերացրեք՝ մեր խմբակցության մեծ մասը բացակա էր կամ ինչ-ինչ պատճառներով չէր քվեարկում, դուք դեմ եք քվեարկում, հետո ի՞նչ էր տեղի ունենալու: Եթե վատն է, ապա ինչու են այսօր գործարարներն անհամբեր սպասում սրա ընդունվելուն: Սակայն ինձ համար ամենատարօրինակն է այն է, որ դուք բոլորդ մեզ հետ շատ ինտենսիվ աշխատել եք»,-ասաց Թունյանը:

Նա նշեց՝ ընդդիմադիր գործընկերները դեմ կքվեարկեն փաթեթին, սակայն օրենսգրքի դրական փոփոխությունների, շատ դրույթների մեջ մեծ մաս ունեն, միասին են աշխատել, միասին քննարկել:

Պատգամավորը նշեց՝ առաջիկայում կունենանք իրոք նոր Հարկային օրենսգիրք, սակայն դա պետք է լինի մտածված ու իրոք թռիչքային աճ ապահովող: Թունյանի կարծիքով՝ առաջարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը մի քանի քայլ առաջ է գործողից, դրա համար էլ կոչ է անում կողմ քվեարկել:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը առաջին երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ է կրել:

Հայերեն English

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում բացահայտել են առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր