Քաղաքականություն

ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի ՄԱԿ-ի ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը

1 րոպեի ընթերցում

ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի ՄԱԿ-ի ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով լինելու է Ժնևում` մասնակցելու համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:

Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում