Տնտեսություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ոռոգման ջրի դիմաց միայն անկանխիկ ձևով վճարելու ջրօգտագործողի պարտականությունն ամրագրող նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ոռոգման ջրի դիմաց միայն անկանխիկ ձևով վճարելու ջրօգտագործողի պարտականությունն ամրագրող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մատակարարված ոռոգման ջրի դիմաց բացառապես անկանխիկ ձևով վճարում կատարելու ջրօգտագործողի պարտականությունն ամրագրող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կարգավորումը մտցնող «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացրել է խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը թույլ կտա խուսափել հնարավոր անճշտություններից, ինչպես նաև հաշվի առնելով, այն հանգամանքը, որ անկանխիկ գործառնությունները ենթակա են առավել հեշտ կարգով վերահսկման, կապահովվի ՋՕԸ-երի գործունեության թափանցիկությունը՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում