Ոչխարների խուզման փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է. այս անգամ մասնակցել է 16 խուզ անող 5 մարզից 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Անասնաշուկայի տարածքում hունիսի 8-ին անցկացվել է Ոչխարների խուզման հինգերորդ փառատոնը, որը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) աջակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից։

«Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Այս տարի, համեմատած նախորդ տարիների, ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի, ներկայացված է եղել նաև Շիրակի մարզը: Ոչխարների խուզման մրցույթին այս տարի մասնակցել են 16 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: Հաղթող է ճանաչվել Զաքարյան Էդգարը Շաքի բնակավայրից:

Փառատոնին ներկա էին մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը և Սննդի անվտանգության պետական տեսչության Ղեկավարի տեղակալ էդգար Ճաղարյանը, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ստեֆանո Լազզարոտտոն:

Ստեֆանո Լազզարոտտոն կարևորեց նման միջոցառումները՝ նշելով, որ դրանք նպաստում են մարզի զարգացմանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ 4 փուլով, Նոր Զելանդիայից հրավիրված խուզ անողի ցուցադրական խուզում, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերի համայնքների արտադրողները:

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան