ԿԲ-ն կանխատեսում է տնտեսական աճ 4.6-6.1 տոկոս միջակայքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոս միջակայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ներկայացնեմ այն մակրոմիջավայրը, որի հիման վրա կանխատեսվել է գնաճի ցուցանիշը և մշակվել է դրամավարկային քաղաքականություն առաջիկա ժամանակահատվածի համար: Մեր կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6 .1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը »,-ներկայացրեց Ջավադյանը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է ներդրումների ավելի համեստ աճ՝ պայմանավորված 2018-ին գրանցված բարձր աճով, որը բազային ազդեցությունը ունի 2019-ի ներդրումների աճի ցուցանիշների վրա: Տնտեսական աճի վրա մյուս երկու տարրերի՝ զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասորդի կրճատմամբ:

«Կանխատեսվող հորիզոնում, որը մեր դեպքում 12 եռամսյակ է, տնտեսական աճը գտնվում է 3.8-5.9 տոկոս միջակայքում: Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կորոշվեն տնտեսության արտադրման հզորությունների ընդլայնմամբ, կառավարութան կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքում և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներում»,-նշեց Ջավադյանը:

Հաղորդումը հաստատվել է ԿԲ-ի խորհրդի կողմից մարտի 12-ին, և հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների և մարկրոիրավիճակի հիման վրա:

Հայերեն English Français Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա