Ուրուգվայի ԱԳՆ-ն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 27-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարարությունը մայիսի 27-ին հայտարարություն է տարածել՝ նվիրված Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-րդ տարեդարձին. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է․

«1992 թ․ մայիսի 27-ին եղբայր երկրներ՝ ՈՒրուգվայը և Հայաստանը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Երկու ժողովուրդների եղբայրական կապերի արմատները գնում են դեռևս 20-րդ դարի խորքերը, երբ խոշոր միգրացիոն ալիքի արդյունքում հազարավոր հայ գաղթականներ հանգրվան գտան ՈՒրուգվայում՝ դրանով իսկ էականորեն նպաստելով պետության սոցիալ-տնտեսական զարգացմանը։

27 տարիների երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, միջազգային իրավունքի, բազմակողմանիության, մարդու իրավունքների՝ իրավական պետություններում գործող այլ հիմնարար սկզբունքների հիման վրա։

Ուրուգվայը և Հայաստանը հաստատուն կերպով հանդես են գալիս հօգուտ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների կիրառմամբ։

Հայաստանում ՈՒրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը երկու երկրների միջև փայլուն հարաբերությունների վկայություն է և ևս մեկ քայլ է երկու ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության շարունակական ամրապնդման ճանապարհին»։

Հայերեն English Français Русский

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին