Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուբեն Ղևոնդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ի, ժամը 18:00-ին, վերջին հրաժեշտը՝ մայիսի 25-ին, ժամը 14:00-ին /հասցե՝ Թումանյան 32, բնակարան 7/:

Ռուբեն Ղևոնդյանը 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն տարում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ստեղծագործություններից են՝ «Ձուլողներ», «Հեռանկար», «Աստրոֆիզիկներ», «Էքսպերիմենտ», «Թռիչք», «Նուռ», «Աղջկա դիմանկար» և այլն: Կատարել է մի շարք բեմադրությունների ձևավորումներ (Գ. Չալիկյանի «Մենք, նրանք և ուրիշները»): Հեղինակել է Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի նկարազարդումը: Վաստակաշատ նկարիչը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցասրահի որմնանկարների /մատիտանկար/ հեղինակն է, հեքիաթների հերոսների կերպարներով նկարազարդել և ձևավորել է նաև գրադարանի հեքիաթի սրահն ու ձայնադարանը:

2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն