Տնտեսություն

Չինաստանի ղեկավարությունը վարչապետին վստահեցրել է՝ չինական շուկան հայկական արտադրանքի համար բաց է

2 րոպեի ընթերցում

Չինաստանի  ղեկավարությունը վարչապետին վստահեցրել է՝  չինական շուկան հայկական արտադրանքի համար բաց է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու առումով: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Փաշինյանը:

«Եվ մենք պետք է մեր գործարարների, այդ թվում գինիների, ալկոհոլային խմիչքների, այլ արտադրանքի, սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների հետ աշխատանքներ տանենք: Բոլոր տեսակի հայկական արտադրանքի հետ կապված նրանք շատ հստակ իրենց պատրաստակամությունը և քաղաքական կամքը արտահայտեցին, և ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր է այդ պոտենցիալ արտահանող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, պարոն Խաչատրյան, նաև Չինաստանի մեր գործընկերների, որովհետև կան որոշակի ստանդարտների և այլ խնդիրներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է հասկանալ, որտեղ կան անհամապատասխանություններ, որոնք զուտ տեխնիկական խոչընդոտներ են հարուցում, որպեսզի դրանք լուծելու ուղղությամբ քայլ առ քայլ առաջ շարվի գործադիրը:

«Որևէ կասկած չկա, վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է և կարող են մեր գործարարները զբաղվել այդ ուղղությամբ: Միակ խնդիրը որ կա, ինչպես բոլոր դեպքերում, կան որոշակի ստանդարտներ և մեր գործարարները, գործարանները պետք է կարողանան համապատասխանել այդ ստարտներին, որպեսզի մենք այստեղ կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,- ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում